Նելլիի ծննդյան օրվա սպասված նվերը Ռաֆֆիից
«Ժամը 12-ին առաջինը շնորհավորեցին բալիկներս և ամուսինս․ տորթով մոմերով, ծաղիկներով և նվերներով, որը անչափ հաճելի էր»,- պատմեց երգչուհին խոսելով նաև անակնկալների մասին․
«Անակնկալները շատ էին աշխարհի տարբեր մասերից, նվերների տեսքով, գեղեցիկ շնորհավորանքների տեսքով ինչը շատ հաճելի է»,- ասաց Նելլին ով մեզ հետ զրույցի ժամանակ անկեղծացավ այն հարցին ի պատասխան՝ Մինչ օրս Ռաֆֆիի կողմից արված «խենթ» կամ չսպասված անկանկալը, որն է եղել . «Ռաֆֆին անակնկալներ գրեթե չի սիրում և չեմ կարող ասել, որ աչքի է ընկնում խենթ արարքներով, բայց սպասված նվեր բնակակաբար ստացա»։
Նելլին երազանքներ միշտ ունի, ցանկությունները միշտ իրականություն են դառնում․ «Ես սովոր եմ ձգտել աշխատել պայքարել, բայց հասնել յուրաքանչյուր ցանկության։ Ձեռքբերումներս շատ են այս 33 տարիների ընթացում, բայց յուրաքանչյուր կնոջ համար ամենամեծը դա կայացած և համերաշխ ընտանիքն է»:





Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները Նելլիի անձնական արխիվից





