Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակի հաղթողները, ովքեր են եղել կարմիր գորգի 10 լավագույն կերպարները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Լոս Անջելեսում անցկացվել է «Ոսկե գլոբուս» 76-րդ մրցանակբաշխությունը։
Լավագույն դրամա անվանակարգում հաղթող է ճանաչվել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը։ Լավագույն դերասան (դրամա ժանրում) մրցանակին արժանացել է Ռամի Մալեքը, ով «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում մարմնավորել է Ֆրեդի Մերկուրիի կերպարը։
Լավագույն դերասանուհի (դրամա ժանրում) անվանակարգում հաղթող է ճանաչվել Գլեն Քլոզը «Կինը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ մրցանակին արժանացել է «Կանաչ գիրքը», որը մրցանակ է ստացել նաեւ լավագույն սցենար անվանակարգում։
Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ ժանրում) մրցանակի է արժանացել Օլիվիա Քոլմանը «Ֆավորիտը» ֆիլմի համար։ Նույն ժանրում լավագույն դերասանի մրցանակին արժանացել է Քրիստիան Բեյլը «Իշխանություն» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
Լավագույն ռեժիսոր մրցանակին արժանացել է Ալֆոնսո Կուարոն «Ռոմա» ֆիլմի համար։ Ֆիլմը հաղթանակ է տարել նաեւ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։
Լավագույն երգ անվանակարգում մրցանակի է արժանացել Լոդի Գագան, ով «Աստղը ծնվեց» ֆիլմի համար հեղինակել է «Shallow» կատարումը։ Ֆիլմում նա մարմնավորել է սկսնակ երգչուհի Էլիի կերպարը, ում հաջողության հասնելու ճանապարհին օգնում է երաժիշտ Ջեքսոն Մեյնը։ Նրա կերպարը մարմնավորել է ֆիլմի ռեժիսոր Բրեդլի Կուպերը։ Երգերի մեծ մասի հեղինակել ու կատարել են Գագան եւ Կուպերը։ Ֆիլմի ընթացքում 34 երգ է հնչում։
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը հիմնել եւ հանձնում է Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիան։
10-ը լավագույն կերպարներ են ճանաչվել Elle, Glamour և CNN կայքերում.

Ֆենդի Նյութոն/Michael Kors

Լեդի Գագա/Valentino Haute Couture

Իրինա Շեյք/Versace

Գեմմա Չեն/Valentono

Ռեգինա Քինգ/Alberta Ferretti

Սիրշա Ռոնան/Gucci

Սանդրա Օ/Versace

Քիքի Լեյն/Dior

Քոնսթանս Վու/Vera Wang

Լուսանկարները՝ Getty





