GQ ամսագիրը Նիկ Ջոնասին տարվա ամենաոճային տղամարդ է հռչակել - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

GQ ամսագիրը Նիկ Ջոնասին տարվա ամենաոճային տղամարդ է հռչակել



GQ ամսագիրը 26-ամյա երաժիշտ Նիկ Ջոնասին տարվա ամենաոճային տղամարդ է հռչակել: Ջոնասը հաղթել է այս տիտղոսին հավակնող 63 թեկնածուներին, որոնց շարքում են եղել Թոմ Հարդին, Ռայան Ռեյնոլդսը, Թրեվիս Սքոթը և այլ աստղեր:
Նիկը սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն բարձր գնահատելու համար:

Նա հրապարակել է իր մանկության լուսանկարներից մեկն ու գրել է, որ 26 տարի շարունակ փորձել է նորաձև լինել և վերջապես գնահատվել է՝ իր ջանքերի համար: Նիկը շնորհակալություն է հայտնել իր ոճաբանին, իսկ մյուս թեկնածուներին ու իր երկրպագուներին շնորհավորել է Ծննդյան տոների կապակցությամբ :