Լիլիթ Հովհաննիսյանի երազանքների համաշխարհային շրջագայությունն ու առաջին մենահամերգը Երևանում - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիլիթ Հովհաննիսյանի երազանքների համաշխարհային շրջագայությունն ու առաջին մենահամերգը Երևանում



Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը 2019 թվականի մարտի 9-ին մենահամերգ կունենա Երևանում, որով կտրվի նրա երազանքների համաշխարհային շրջագայության մեկնարկը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում ստիպված եմ եղել մերժել մենահամերգների և այլ ելույթների բազմաթիվ առաջարկներ աշխարհի տարբեր ծայրերից (ներողություն եմ խնդրում բոլորից, ում մերժել եմ): Պատճառն իմ երազանքի համաշխարհային շրջագայությունն էր, որը պլանավորում էի, ու հենց այս տուրի մեջ էի ուզում ներգրավել բոլոր այդ քաղաքները: Սա մինչև այս իմ կարիերայի բոլոր իրադարձություններից, թերևս, ամենակարևորն ու ամենաբաղձալին է ինձ համար,– հայտնել է Լիլիթն ու իբրեբ հետգրություն ավելացրել,– Վերջապես հանդիպելու եմ Հայաստանում ապրող երկրպագուներիս հետ»։