Երևանում կողոպտել են դերասան Ռաֆայել Քոթանջյանին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանում կողոպտել են դերասան Ռաֆայել Քոթանջյանին



Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում հափշտակել է սիրված ու ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ Ռ. Քոթանջյանը մտել է գետնանցում, ճիվաղը ակնհայտ հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակին և դերասանից հափշտակած դրամապանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: