«Արմնյուզ» հեռուստաընկերությունը չի վաճառվել և որևէ միտք անգամ չկա վաճառելու. Հրաչյա Քեշիշյան
«Կարծում էի՝ մեր 1 ժամից ավելի տևած զրույցի ընթացքում անպատասխան հարցեր չէին մնացել, և պարոն Մովսեսյանի կողմից նման շեշտադրումներով հանդես գալու որևէ դրդապատճառ չպետք է լիներ: Այնուամենյանիվ, հարկ եմ համարում նշել, որ.
1. «Արմնյուզ» հեռուստաընկերությունը չի վաճառվել, և որևէ միտք անգամ չկա վաճառելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
2. «Արմնյուզ»-ը չի հրաժարվում եթեր տրամադրել «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը, պարզապես այժմ չունի այնքան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի, ինչպես տարիներ շարունակ է արել, այսօր ևս կարողանա ապահովել «Ա1 պլյուս»-ի ֆինանսավորումը:
3. «Արմնյուզ»-ն ունի ֆինանսական առողջացման նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնց հաջող իրականացման ընթացքում համագործակցությունն այլ հեռուստաարտադրողների հետ ամենևին չի բացառվում:
Հ.Գ. Ցավում եմ, որ իմ գործընկերներ Աննա Իսրայելյանն ու Արամ Աբրահամյանը մեզ հետ չեն խոսել լուրը հրապարակելուց, որը տարատեսակ մտացին դատողությունների և մեկնաբանությունների տեղիք է տվել» -գրել է հեռուստաընկերության տնօրենը:





