«Ներում եմ բոլորին, ովքեր անտարբեր գտնվեցին, անտեղյակ ձևացան»․ Անի Քոչար - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ներում եմ բոլորին, ովքեր անտարբեր գտնվեցին, անտեղյակ ձևացան»․ Անի Քոչար



Տարեվերջը ճիշտ ժամանակն է շնորհակալություն հայտնելու և սեր խոստովանելու, ներելու և նոր էջից սկսելու:
Շնորհակալություն բոլորին, ովքեր կողքիս են ուրախ և տխուր պահերին:
Շնորհակալություն ծնողներիս և քույրերիս. իսկական շնորհ է լավ ընտանիք ունենալը:
Շնորհակալություն բարեկամներիս դժվարին օրերին ձեռք մեկնելու համար:
Շնորհակալություն ընկերներիս` հեռու, թե մոտ:
Շնորհակալություն վիրտուալ ընկերներիս ջերմություն փոխանցելու և անտարբեր չգտնվելու համար:
Սիրում եմ բոլորիդ: 


Ներում եմ բոլորին, ովքեր անտարբեր գտնվեցին, անտեղյակ ձևացան: Բոլոր ծանոթներին և երբեմնի մտերիմներին, ովքեր կորցնելու ցավ չունեցան և իմ ոչ մի գրառումը բաց չթողեցին, բայց և լռեցին:
Ներում եմ բոլոր-բոլորին, ովքեր երբևէ ինձ ցավ են պատճառել և, ինչու ոչ, նաև պատճառ դարձել իմ հիվանդության...
Ես սիրում եմ նաև ձեզ, դուք ինձ անփոխարինելի դասեր տվեցիք:

Տերը պահապան բոլորիս: