«Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու». Արամ MP3-ն զորակոչվելու է բանակ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու». Արամ MP3-ն զորակոչվելու է բանակ


Երգիչ, հաղորդավար եւ շոումեն Արամ MP3-ն առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության: Երգիչը հաստատել է տեղեկությունը, նշել, որ ունի բժշկական կրթություն եւ օրենքով սահմանված կարգով մեկնում է զինված ուժեր, որպես բժիշկ: Արամ MP3-ն ունի սպայի՝ լեյտենանտի կոչում:
«Ես համարվում եմ պահեստազորի բժիշկ, մինչեւ 35 տարեկան պետք է գնամ եւ ծառայեմ: Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու»,- ասել է երգիչը: Արամ MP3-ն հայտնել է, որ դեռ տեղյակ չէ, թե որ զորամաս է մեկնելու: Երգիչը նաեւ նշել է, որ կհասցնի զբաղվել իր մասնագիտական աշխատանքով: