«Շանթ» Հ/Ը-ից արձագանքում են, թե ինչու չի հեռարձակվում «Այրված անուրջները» հեռուստասերիալը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Շանթ» Հ/Ը-ից արձագանքում են, թե ինչու չի հեռարձակվում «Այրված անուրջները» հեռուստասերիալը


«Շանթ» հեռուստաընկերության «Այրված անուրջները» հեռուստասերիալը հանկարծակի հանգուցալուծում գտավ: Մինչ հեռուստադիտողը սպասում էր նոր զարգացումների, սերիալը անսպասելի ավարտվեց, ընդ որում՝ ավարտվեց առանց հստակ եզրահանգման՝ անորոշ կերպով: Մի քանի օր շարունակ սա դարձել է սերիալի հետեւորդների քննարկման թեման, շատերը կարծում են, թե բարձր վարկանիշ ունեցող սերիալի փակման պատճառը կոնֆլիկտն է:

«Կոնֆլիկտ չի եղել: Թե սերիալը ինչու այս պահին չի հեռարձակվում, ասել չեմ կարող, մի բան հաստատ է՝ հենց այնպես չի փակվել, կա երկրորդ քայլ: Իհարկե, կա պատճառ, բայց ամեն պատճառ չէ, որի հիմքում կոնֆլիկտ կա»,- նշեց սցենարի հեղինակ Անի Հայկազյանն ու հավելեց, որ շարունակում է աշխատել «Շանթ» հեռուստաընկերության հետ:

«Սերիալը չի փակվել, պարզապես ավարտվել է «Այրված անուրջների» առաջին եթերաշրջանը: Շուտով կլինի սերիալի երկրորդ եթերաշրջանը»,- նշեց «Շանթ»-ի հանրային կապերի բաժնի աշխատակիցը:

Image result for Ô±ÕµÖ€Õ¾Õ¡Õ® Õ¡Õ¶Õ¸Ö‚Ö€Õ»Õ¶Õ¥Ö€

Related image

Image result for Ô±ÕµÖ€Õ¾Õ¡Õ® Õ¡Õ¶Õ¸Ö‚Ö€Õ»Õ¶Õ¥Ö€

Related image

Related image

Նյութը ամբողջությամբ այստեղ