Որ գույներն են այս ձմռանը նորաձև, ներկայացնում է դիզայներ Գեղամ Շերոյանը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Որ գույներն են այս ձմռանը նորաձև, ներկայացնում է դիզայներ Գեղամ Շերոյանը


Ինչ հագնել այս ձմռանը, որպիսի լինել նորաձև և ձմռանը համահունչ:
EXCLUSIVElife.am-ը զրուցել է դիզայներ Գեղամ Շերոյանի հետ, պարզելու թե այս ձմռանը որ գույներն են նորաձև:

«Քանի որ բոլոր դիզայներներս օգտվում ենք համացանցից և այդ միջոցով ենք տեղեկանում ինչ է կատարվում դիզայներական աշխարհում: Նյույորքի Fashion week-ում ցուցադրված հավաքածուների հիման վրա «Գունավոր Պանտոնե» գույնի ինստիտուտի մասնագետները հրապարակել են մի զրույց, որից տեղեկացվել ենք 2019-ի նորձև գույների մասին: Նորաձև գույները ձմռան հավաքածույի համար կլինեն ընդհանուր 15 երանգներ: Oրինակ՝ կապույտը, որը կարելի է համարդել նարնջագույնի կամ կաթնագույնի հետ».- մեզ հետ զրույցում ասաց դիզայներ Շերոյանը:

Ուլտրամանուշակագույնը նույնպես մոդայիկ է այս ձմռանը: Այս գույնը ըստ դիզայների ստեղծագործ մտքի տեր մարդիկ են նախընտրում: Այն համադրելի է մուգ կարմիրի, աղյուսի գույնի ու սևի հետ: Դարչնագույնը իր դիրքերը չի զիջում:

«Դիզայներներն ընգծում են, որ այս գույնն ունիվերսալ է և հեշտ է համադրվում տարբեր այլ երանգների հետ: Դեղինը կընդգծի ձեր յուրահատուկ ոճը՝ մանավանդ, եթե կոնտրաստ ստանաք՝ դեղինը համադրելով, օրինակ, կապույտի հետ».- EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում ասաց դիզայներ Գեղամ Շերոյանը:


Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ