Քիմ Քարդաշյանը՝ Versace-ի նորաձևության ցուցադրությանը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը մասնակցել են հեղինակավոր Versace նորաձևության տան նոր հավաքածուի նյույորքյան ցուցադրությանը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հատուկ այս առիթով 38-ամյա հայուհին կրել է գաղթակղիչ լանջաբացվածքով, շատ կարճ փայլփլուն զգեստ:
Պարբերականը նկատում է, որ Քարդաշյանի ընտրած զգեստը, դիմահարդարումը, ինչպես նաև փայլփլուն մազակալով բարձր հավաքած վարսերը նրան «իսկական տիկնիկի» են վերածել:
Սևահեր գեղեցկուհին Instagram-ում խոստովանել է, որ ամուսինն է իրեն այդպես հագցրել:









