ԱՄՆ-ի նախագահն ու իր տիկինը Սպիտակ տան մոտ վառեցին ԱՄՆ-ի Սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱՄՆ-ի նախագահն ու իր տիկինը Սպիտակ տան մոտ վառեցին ԱՄՆ-ի Սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ՝ Մելանյա Թրամփի և երեխաների հետ վառել է Սուրբծննդյան տոնածառի լույսերը, որը կանգնեցված է Սպիտակ տան առջևի՝ Էլիպս կոչվող մեծ բացատում, հայտնում է Tass գործակալությունը։
 Արարողությունից առաջ հավաքվածների առջև ելույթ է ունեցել երգչուհի Գեբի Բարեթը: Այս տարի տոնը վարելու պատիվը տրվել է դերասան Անտոնիո Սաբատոյին: Երաժշտական նվագակցությունն ապահովել է ԱՄՆ-ի Բանակի գործիքային անսամբլը: 
Թրամփի ելույթի խոսքը կարճ է եղել այս տարի։ «Մենք ցանկանում ենք բոլորին երջանիկ Սուրբ Ծնունդ և Ամանոր մաղթել, այժմ մենք կվառենք այս հիանալի տոնածառի լույսերը: Հետհաշվարկն սկսենք տասից…, երե՜ք, երկու՜, մե՜կ»,- ասել է նախագահը, ինչից հետո վառվել են տոնածառի կանաչ ու կարմիր լույսերը: 
Այնուհետև Էլիպսում սկսվել է համերգ։

Image result for Президент США Дональд Трамп и его супруга Мелания зажгли огни на рождественской елке в Белом Доме

Related image

Image result for Президент США Дональд Трамп и его супруга Мелания зажгли огни на рождественской елке в Белом Доме