Forbes-ը հրապարակել է 30 տարին չբոլորած ամենահարուստ հայտնիների ցանկը. այն գլխավորում է Քայլի Ջեները - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Forbes-ը հրապարակել է 30 տարին չբոլորած ամենահարուստ հայտնիների ցանկը. այն գլխավորում է Քայլի Ջեները



Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 30 տարին չբոլորած ամենահարուստ հայտնիների ցանկը, որը գլխավորում է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենաերիտասարդ կին գործարար Քայլի Ջեները:

Հայտնի է, որ 21-ամյա Ջեներն ունի դիմահարդարման պարագաների սեփական բրենդը (Kylie Cosmetics), որի շնորհիվ նա 2017թ. հունիսից մինչև 2018թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում 166,5 մլն դոլար է վաստակել: Արդյունքում երիտասարդ մայրիկի կարողությունը հասել է ոչ ավել, ոչ պակաս՝ 900 մլն դոլարի:

Երկրորդ հորիզոնականում է բրիտանացիերաժիշտ Էդ Շիրանը: Քսանյոթամյա աստղը մեկ տարում 110 մլն դոլար է վաստակել:

Մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը: Քսանվեցամյա մարզիկը մեկ տարում 90 մլն դոլար է վաստակել: