Տաթև Սարգսյանը` Շուշան Երիցյանի հետ վիճելու մասին
Տարածված խոսակցությունները պարզաբանելու համար Tert.am Life–ը կապ է հաստատել թե՛ Շուշանի, թե՛ Տաթևի հետ։ Շուշանն ասաց, որ անձնական կյանքին վերաբերող հարցերին պատասխանել չի ցանկանում։
Տաթևը որոշեց խուսափել ինտրիգներից և ասաց, որ իրենք կոնֆլիկտ չեն ունեցել, պարզապես հիմա նախկինի պես հաճախ չեն շփվում։
«Մենք ունենք նորմալ, առողջ հարաբերություններ, ինչպիսիք կարող են լինել երկու հասուն անձնավորությունների միջև։ Կոնֆլիկտ ընդհանրապես չունենք։ Պարզապես առաջվա պես մտերմություն չկա, բայց այնպես չէ, որ վիրավորվածության կամ կոնֆլիկտի հարց կա։ Շատ նեյտրալ, առողջ հարաբերություններ են»,– ասաց Տաթևը։