Նունե Եսայանը` ընտանիքի, իր նորաստեղծ բլոգի և Սիրուշոյին հյուրընկալելու մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նունե Եսայանը` ընտանիքի, իր նորաստեղծ բլոգի և Սիրուշոյին հյուրընկալելու մասին



Երգչուհի Նունե Եսայանը Youtube–ի իր էջում վարում է Favorite Songs բլոգը, որի շրջանակում հյուրընկալում է հայտնի գործընկերներին, նրանց հետ հետաքրքիր զրույց ունենում և կատարում սիրված երգեր։

Նունեն Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ որոշել է ընկերական հանդիպում ունենալ երգիչ–երգչուհիների հետ, քանի որ իրենց հաճախ են տալիս մասնագիտական գործունեության ընթացքին վերաբերող հարցեր։ Ըստ երգչուհու` այս նախագիծն իրեն հնարավորություն է տալիս լինել «մարզավիճակում», կապ պահել լսարանի հետ և ժամանակին համընթաց քայլել։

«Մարդկանց հետաքրքիր է` երգարվեստում աշխատանքային ընթացքն ինչպես է լինում։ Որոշեցի ցույց տալ դա։ Սյուժե, որպես այդպիսին, չկա։ Մենք նստում ենք, միացնում հեռախոսի տեսախցիկն ու ամեն ինչ տեղի է ունենում այդ պահին։ Հաճախ հենց հետևորդներն են առաջարկում, թե ինչ երգենք»,– ասաց Նունեն ու հացվելեց, որ նախկինում ձայնագրում էին թողարկումները։ Այս շաբաթ նա հյուրընկալել էր Սիրուշոյին, որի հետ եղել են ուղիղ եթերում։ Երգչուհիներն Ինստագրամի ուղիղ եթերում են եղել մոտ 2 ժամ։ Առաջին մասի ձայնագրությունը Նունեն տեղադրել է նաև Youtube–ում։ Երկրորդ մասը կթողարկի շուտով։




Սա Նունեի ամենաերկար եթերն էր, ասում է` Սիրուշոյի հետ շատ հետաքրքիր զրույց են ունեցել, որի երկրորդ մասը ևս շուտով կթողարկեն։ Նունեն հյուրերին ընտրում է երկրպագուների առաջարկով։ Խոստովանում է` եղել են դեպքեր, երբ հետևորդներն առաջարկել են ինչ–որ մեկի թեկնածությունը, որի հետ զրույցը չի պատկերացրել։ Նրանց անունները չի նշում, բայց ասում է, որ հյուրընկալում է բացառապես այնպիսի մարդկանց, որոնց հետ որոշակի մտերմություն ունի։