«Հայք» խմբի անդամ, ռեփեր Ֆելիքս Պետրոսյանը «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու է
«Սիրելի ընկերնե՛ր և համաքաղաքացինե՛ր, ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին, ես՝ Ֆելիքս Գևորգի Պետրոսյանս, «Մենք» դաշինքի կողմից առաջադրվել եմ որպես Աժ պատգամավորի թեկնածու թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում)։
Ձեզ եմ ներկայացնում իմ պաշտոնական ֆԲ էջը, որտեղ կարող եք ծանոթանալ առաջիկա քարոզարշավի՝ իմ ծրագրերին»,- գրառել է Ֆելիքսը:
Նշենք, որ Ֆելիքս Պետրոսյանը հայտնի է դեռևս 2006թ․ հայկական շոու-բիզնեսը ցնցած «Քամի փչի» տեսահոլովակից, որտեղ վերջինս հանդես էր գալիս որպես ռեփեր։ Նա ռեփեր, դերասան Նարեկ Պետրոսյանի երկվորյակ եղբայրն է, միասին հանդես են եկել մի քանի նախագծի շրջանակում, որից հետո եղբայրներից Նարեկը շարունակեց իր գործունեությունը շոու-բիզնեսում, իսկ Ֆելիքսը, ըստ որոշ տեղեկությունների՝ երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում։





