Ավետ Բարսեղյանին տեղափոխել են հիվանդանոց. հաղորդավարի վիճակը կայուն է
Հաղորդավար Ավետ Բարսեղյանի վիճակը կայուն է, բավարար. այս մասին հաղորդել է Նաիրի ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:
Հաղորդավարը Նաիրի ԲԿ էր տեղափոխվել երկու օր առաջ: Թե ինչ է պատահել Ավետին, տնօրենը նշել է, որ իրավասու չէ նման ինֆորմացիա տալ.
«Ավետը պալատում է, վերակենդանացման բաժանմունքում չի եղել, նույնիսկ, հիվանդանոց տեղափովելու առաջին օրը»:
Գնունին հավաստիացրեց, որ Ավետն իրեն լավ է զգում, սակայն դժվարացավ հստակ ասել, թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից:





