Ո՞վ է Հրաչ Մուրադյանի գեղեցկուհի ընտրյալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նրա աչքերը փայլում են երջանկությունից ոչ միայն այն պատճառով, որ իր համար տոնական օրը նրա կողքին են եղել ընկերները, այլ հաղորրդավարը վերջապես գտել է իր երկրորդ կեսին։ Նրանք տոնական տորթը միասին են կտրել, ապա շամպայն խմել։ Անհնար է չնկատել, որ Հրաչը վերջին տարիներին հաճախ է մեկնում Միացյալ Նահանգներ, ու պատճառներից մեկն էլ հենց այն է, որ նրա գեղեցկուհի ընտրյալն այնտեղ է բնակվում։ Թեև հաղորդավարը երբևէ չի հաստատում իր անձնականի շուրջ պտտվող խոսակցությունների ճշմարտացիությունն ու չի սիրում խոսել այդ մասին՝ ստեղծելով որոշակի խորհրդավորություն, բայց վերջին հարցազրույցում նշել է, որ հիմա հրաշալի անձնական կյանք ունի։ Դրա հրաշալի լինելու նախապայմաններից մեկն այն է, որ այն հանրային չէ. «Ես ինձ հետ ներդաշնակ եմ։ Քանի դեռ անձնականս փակ է, շատ լավ է թե՛ իմ, թե՛ գուցե իր համար։ Թող 35-ում էլ լինի այս նույն ներդաշնակությունը և իրեն չդարձնենք հանրային»։
Դե ինչ, Հրաչին ցանկանանք նույնքան կատարյալ ու ներդաշնակ անձնական կյանք, որի մասին միշտ երազել է։





