Վթարի է ենթարկվել բալետի արտիստ Վահագն Մարգարյանը. նա կոմայի մեջ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիս Վահագն Մարգարյանն ավտովթարի է ենթարկվել։ Նրան անմիջապես տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց և վիրահատել:
Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում։ Մարգարյանը եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ է եղել։ EXCLUSIVElife.am-ի տեղեկություններով` հարվածը եղել է հենց Վահագնի կողմից։
Բոլորին հիվանդանոց են տեղափոխել։ EXCLUSIVElife.am-ը ԲԿ-ից տեղեկացավ, որ նրա եղբոր կնոջ վիճակը կայուն ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։
Բոլորին հիվանդանոց են տեղափոխել։ EXCLUSIVElife.am-ը ԲԿ-ից տեղեկացավ, որ նրա եղբոր կնոջ վիճակը կայուն ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։

Վահագն Մարգարյանը 23 տարեկան է։ 2013 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Սոցցանցերը ողողված են Վ. Մարգարյանի ընկերների, հարազատների ու արվեստասերների աղոթքներով եւ առողջության մաղթանքներով, ինչին միանում ենք նաեւ մենք:
Նյութը՝ Սիրանոշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ





