Սիմոն Մարտիրոսյանը ֆանտաստիկ ռեկորդով դարձավ աշխարհի չեմպիոն. ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐ
Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց:
Հայ ծանրորդը գլխավերևում պահեց 197 կգ, որով կարող էր աշխարհի ռեկորդ սահմանել, սակայն մրցավարները չհաշվեցին Մարտիրոսյանի այդ մոտեցումն ու Սիմոնը 195 կգ արդյունքով փոքր արծաթ նվաճեց:
Հրում վարժությունում Սիմոնը բարձրացրեց 230կգ, որից հետո 240 կգ. սահմանվելով աշխարհի ռեկորդ:
Հիշեցնենք` Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի առաջնության, ինչպես նաև Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Հիշեցնենք` Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի առաջնության, ինչպես նաև Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնության չեմպիոն:





