Գևորգ Բարակազյանը մասնակցել է՝ ԱՄՆ-ում կայացավ The voice Foundation-ին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գևորգ Բարակազյանը մասնակցել է՝ ԱՄՆ-ում կայացավ The voice Foundation-ին


Օրերս ԱՄՆ-ում կայացավ  The voice Foundation-ը, որին մասնկացել է նաև հայ կատարող Գևորգ Բարակազյանը:

The voice Foundation-ը դա ամենաամյա միջազգային դասընթաց է, որի նպատակն է ուսուցանել, թե ինչպես ճիշտ պահպանել ձայնալարերը:
ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայ երգիչ՝ Գևորգ Բարակազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը այս դասընթացին հայտ է ուղարկել և անցել է:

«Ես արդեն այս կազմակերպության անդամ եմ և ամեն տարի մայիս ամիսներին պետք է մասնակցեմ այդ դասընթացներին: 100-ից ավել երկրներ էին մասնակցում դասընթացին, որոնց թվում էին երգիչներ, ոկալի մասնագետներ և բժիշկներ, ինչու բժիշկներ, քանի որ դասընթացի խորագիրը ինչպես անել, որպեսզի ձայնալարերը չվնասել»,- ասաց Գևորգը հավելելով, որ նա պայմանագիր է կնքել կազմակերպիչների հետ:

Դասախոսները ոլորտի լավագույներն էին հայտնի օպերային երգիչ՝ Սիմոն Էստեսը:

«Հանդիպում ունեցա Ֆիլադելֆիայի հայ համայնքում, Տեր Հակոբի և համայնքի ներկայացուցիչների հետ և պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ շուտով այնտեղ մենահամերգով հանդես կգամ», - EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում ասաց երգիչ՝ Գևորգ Բարակազյանը:




Նյութը ՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ