Պետրոս Ղազարյանը տեղափոխվում է Հ1
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նոր հաղորդում են ունենալու՝ հարցազրույցի ձեւաչափով եւ հնարավոր է, որ դա վարի Պետրոս Ղազարյանը: Այժմ հեռուստաընկերության եւ հաղորդավարի միջեւ բանակցություններ են ընթանում:
Հարցին՝ Պետրոս Ղազարյանն ունի ընդգծված քաղաքական հայացքներ եւ ԲՀԿ-ի ցուցակով մասնակցում էր Երեւանի ավագանու ընտրություններին, Մարգարիտա Գրիգորյանն ասաց. «Յուրաքանչյուրը կարող է լինել կողմնակալ: «Հանրային» եւ մյուս հ/ը-ները չունեն ընտրություն կատարելու ճոխությունը: Դաշտում լրագրողները, մեկնաբանները քիչ են, մասնագիտական լուրջ խնդիր կա: Եթե միակ խնդիրը դա է, ուրեմն, հաղորդավարին պետք է բերել օբյեկտիվության դաշտ, քան զրկվել լավ մասնագետից»:





