«Ինձ համարում եմ ամենաերջանիկ մարդկանցից մեկը». Գրիշա Գրիգորյանը ծննդյան անակնկալների և երազանքների մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ինձ համարում եմ ամենաերջանիկ մարդկանցից մեկը». Գրիշա Գրիգորյանը ծննդյան անակնկալների և երազանքների մասին



Երգիչ՝ Գրիշա Գրիգորյանը այսօր նոյեմբորի 4-ին նշում է ծննդյան տարեդարձը:
EXCLUSIVElife.am-ը զրուցել է Գրիշայի հետ, ով կիսվել է իր երազանքների մասին, ներկայացրել նաև ծննդյան անակնկալները:

Ծննդյան մեկնարկը տրվել է հենց 24:00-ին աշխատանքի վայրում, որտեղ իր գործընկերները՝ սիրված կատարողներ տորթ էին պատրաստել ու շնորհավորել օրվա հոբելյարին:

  

«Ինձ համար անակնկալ եղավ երբ եկա տուն ու տեսա, որ տոնական սեղաներ պատրաստել կինս, հետո պարզվեց որ գործընկերներս, պրոդյուսրս կնոջս հետ միասին էին կազմակերպել այդ անակնկալը»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիշան, ով խոսեց նաև երազանքների և ցանկությունների մասին.
«Մարդ միշտ պետք է ունենա երազանքներ ու ցանկություններ, որպեսզի շարունակի ապրել, ես նույնպես ունեմ շատ-շատ երազանքներ, որոնց համար ապրում եմ, որ իրականացն եմ, որոնցից մեկը մենահամերգով հանդես գալն է իմ հայ ժողովրդի ու իմ երկրպագուների առաջ»։

Այն հարցին արդյոք իր երջանկությունը կատարյալ է Գրիշան ասաց.
«Ես ունեմ գեղեցիկ ընտանիք, լավ ընկերներ, ինձ սիրող երկրպագուներ։ Այո ինձ համարում եմ ամենաերջանիկ մարդկանցից մեկը»։

Գրիշան երեկոն անցկացնելու է աշխատանքի վայրում աշխատանքի մեջ, բայց չի տխրում, որովհետև համոզված է, որ ընկերները կանեն ամեն ինչ, որ երեկոն անցնի ուրախ ու անմոռաց։
Վերջում էլ շնորհավորեց բոլոր նրանց, ում ծննդյան օրն է և նվիրեց իր «Տոն է» երգը:

Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ