Տարվա լավագույն ժող.երգչուհին նոյեմբերի չորսին հանդես կգա «Ձայն հայրենյաց» համերգային ծրագրով
Սիրված երգչուհի Եվա Եգանյանը արժանացել է տարվա լավագույն երգչուհի անվանակարգին: EXCLUSIVElife.am-ը զրուցել է երգչուհու հետ, ոբ մանրամասներ է ներկայացրել այդ իրադարձությունից:
«Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա ''ARMENIAN GOLDEN STAR MUSIC AWORDS 2018"-ի կողմից ստացա «Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի» մրցանակը։ Արդեն 3-րդ տարին է, ինչ տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված մրցույթներին ստանում եմ «Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի» մրցանակը։ Ուրախ եմ, որ հետևում ու գնահատում են իմ աշխատանքները»։
Այս ընթացքում նոյեմբերի չորսին Արամ Խաչատրյան համերգասրահում կմասնակցեմ Գրիգոր Բանացի հեղինակային երգերին նվիրված գեղեցիկ համերգին Մխիթար Քեթցյանի ղեկավարությամբ :
-Երգարաններից օգտվում եք: -Այո , իհարկե : Ի դեպ վերջերս լույս է ընծայվել Գրիգոր Բանանցի «Ձայն հայրենյաց» երգարանը , որը կարող է հաճելի նվեր լինել ժող.երգը սիրողների համար:
Նյութը՝ Լուսինե ԱՐՇԱԿՅԱՆԻ






