Հայկ Ավետիսյանը իր առաջին տեսահոլովակի և սպասելիքների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երիտասարդ երգիչ՝ Հայկ Ավետիսյանը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը, որը նկարահանվել է՝ «Կարմիր կակաչներ» երգի հիման վրա:
Հայկը տեսահոլովակի մանրամասները և լուսանկարները առաջինը վստահել է՝ EXCLUSIVElife.am-ին:
«Ինչու այս երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակը, որովհետև շատ եմ ցանկանում, որպեսզի ունկնդիրներին փոխանցեմ այն, ինչ զգացի երգելիս: Այս երգի կատարումը երախտագիտություն է այն մարդկանց հանդեպ, որոնց շնորհիվ մենք ունենք այսօրվա մեր խաղաղությունը, մեր կայուն երկիրը, հզոր բանակը».- մեզ հետ զրույցում ասաց Հայկը:
Երգի հեղինակը՝ Ռուբեն Հախվերդյանն է, գործիաքավորումը Արթուր Հարությունյանինն է և Հայկ Նավասարդյանինը, շեփորը նվագել է Դավիթ Թադևոսյանը.
«Երգը մոտ մեկ տարի նախապատրաստել ենք ու վերջում ստացել այն ինչ լսում եք հիմա։ Տեսահոլովակի նկարահանման պատասխանատվությունը վարպետիս՝ Արսեն Գրիգորյանի(Մրրո), խորհրդով և ի ուրախություն ինձ բաժին ընկավ Հրաչ Քեշիշյանին։ Ինքս կինոման եմ ու հրաշալի է, երբ առաջին տեսահոլովակիդ ռեժիսորը քո սիրած ֆիլմերի ռեժիսորն է լինում, հավատացեք դա մի ուրիշ զգացողություն է»,- ասաց զրուցակիցս, ով նաև ներկայացրեց սպասելիք նորությունները:
«Այո սա առաջինն է, բայց ոչ վերջինը: Արդեն նախապատրաստում եմ հաջորդ երգը, մինչև 2019 մնացել է մոտ երկու ամիս, ես դեռ պետք է նախապատրաստեմ իմ աշակերտներին կիսամյակային քննություններին, իսկ եթե ավելի լուրջ ունեմ մի քանի համերգներ որոնցով կեզրափակեմ 2018ը և նոր եռանդով կներկայացնեմ իմ նոր աշխատանքները արդեն 2019 ին»:
«Այո սա առաջինն է, բայց ոչ վերջինը: Արդեն նախապատրաստում եմ հաջորդ երգը, մինչև 2019 մնացել է մոտ երկու ամիս, ես դեռ պետք է նախապատրաստեմ իմ աշակերտներին կիսամյակային քննություններին, իսկ եթե ավելի լուրջ ունեմ մի քանի համերգներ որոնցով կեզրափակեմ 2018ը և նոր եռանդով կներկայացնեմ իմ նոր աշխատանքները արդեն 2019 ին»:
Այն հարցիս արդյոք հայկական շոու բիզնեսում մուտք գործելը հեշտ է եղել Հայկը ասաց, որ առհասարակ հայկական շոուբիզնեսի մասին չի մտածում. «Ես ուղղակի անում եմ իմ գործը, ունեմ շատ աշակերտներ ում մեջ փորձում եմ սերմանել սեր դեպի մեր ազգային և ժողովրդական երգերիը, ցույց եմ տալիս իրենց և նրանք հասկանում են, որ իրոք դա նաֆթալինոտ մշակույթ չէ ու պետք է գնահատել այն, արժևորել, նորովի մատուցել ու բոլորին ցույց տալ թէ իչքան գեղեցիկ ու անգին են դրանք, ուղղակի պետք է ճիշտ ձևով ներկայացնել, զգուշությամբ և որակով»։















