Մարինկա Խաչատրյանի նոր հմայիչ կերպարը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարինկա Խաչատրյանի նոր հմայիչ կերպարը


Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ամառային հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացրել է բավականին նուրբ ու իրեն համահունչ դիմահարդարմամբ:




Երիտասարդ դերասանուհին այս գունային խաղով դիմահարդարմամբ կարծես շեշտել է աչքերի յուրահատուկ գույնը: Նա որեւէ կերպ չի մեկնաբանել հրապարկումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարինկա Խաչատրյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ էր հրապարակել, որոնցում նա միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել էր իր սիրելիի հետ։ Սիրահարները ջերմ գրկախառնված էին, իսկ Մարինկայի նշանածը՝ Հրաչը ջերմ համբուրում էր երիտասարդ դերասանուհուն։