Հմայիչ Նազենի Հովհաննիսյանի աշնանային լուքը
Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Իսկ դերասանուհին իր հերթին չափազանց ուշադիր է իր ընկերների նկատմամբ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։
Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում կրկին հանդես է եկել հմայիչ տեսքով։ Ժպիտով լի լուսանկարում հաղորդավարուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է հմայիչ աշնանային լուքը։ Իսկ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․
.jpg)
«Շարժումը՝ կյանք է... Աշտարակի հրաշալի 7- րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցին է, Կարմրավոր է կոչվում՝ իր գմբեթի կարմիր, գեղեցիկ կղմինդրի համար։ Բիբլիական Արարատը բռիդ մեջ է՝ եկեղեցու հարթակից նայելիս,,, Աշտարակը՝ բազում հետաքրքություններով ու չբացահայտված գաղտնիքներով լի։
Շարժումը կյանք է, իսկ աշխարհի «պերպետում մոբիլեն»՝ ասես հայի էության մեջ ))) չդադարող!!!!!...»։





