Երգիչ Նորոյի առաջին մենահամերգը և անկեղծ խոստովանությունը
Լուսային շքեղ էֆեկտներ, բեմադրված պարային նոր համարներ, պրեմիերաներ և ջերմ հանդիսատես. հոկտեմբերի 7-ին Ամերիկայի «Դոլբի» թատրոնում կայացավ Նորոյի առաջին մենահամերգը: Երգիչն արդեն տասը տարի է՝ բնակվում է Միացյալ Նահանգներում. խոստովանում է՝ եկել է ոչ թե հոլիվուդյան երազանքի, այլ իր մեծ սիրո և իր ապագայի հետևից: «Հայրենիքից հեռու դժվար է, բայց ճակատագրից չես փախչի»,- ասել է Նորոն, ում համար ամենահեղինակավոր «Դոլբի» թատրոնում մենահամերգ ունենալը երազանք էր:
Նորոն մենահամերգի ժամանակ կատարել է արդեն սիրված և հայտնի երգերը, դուետ Արմինկայի և ուկրաինացի երգչուհի Ջուլիա Բրայի հետ: Երեկոյի ընթացքում եղել են նաև պրեմիերաներ:
Համերգի բեմադրող-ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշում է, որ առաջին անգամ չէր աշխատում «Դոլբի» թատրոնում և, առհասարակ, սա առաջին մենահամերգը չէ, որի վրա աշխատում է:
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)

.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)





