Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Շահինյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ բրոնզե մեդալակիր - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Շահինյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ բրոնզե մեդալակիր


Բուդապեշտում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ է մտել 87 կգ քաշային կարգի մեր ըմբիշ Արթուր Շահինյանը: Սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո հայ ըմբիշը երրորդ տեղի համար մրցեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ:

Շահինյանը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց մրցակցին 6;1 հաշվով:

Գոտեմարտի վերջում Աբասովն այլևս չէր պայքարում`սկսելով արտասվել զայրույթից:



Արթուր Շահինյանը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և այս մրցաշարում մեր հավաքականի համար վաստակում է երկրորդ մեդալը:

Երեկ բրոնզե մեդալ էր նվաճել նաև 82 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը: