Լիլի Մորտոն՝ չարախոսների մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիլի Մորտոն՝ չարախոսների մասին


Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն այս անգամ իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է վառ դիմահարդմամբ, մեջքը բաց արծաթափայլ հանդերձանքով: Լիլին իր հրապուրիչ լուսանկարին կից անդրադարձել է չարախոսողներին՝ գրելով․ «Եթէ մարդիկ գէշ կը խօսին քու մասիդ, այդ բոլորը գրէ թուղթի վրայ և դիր ոտքիդ տակ, որովհետև որքան շատնան թուղթերը, այնքան նաև դուն կը բարձրանաս»։