Ըմբշամարտի ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը՝ բրոնզե մեդալակիր - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ըմբշամարտի ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը՝ բրոնզե մեդալակիր



Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Այսօր 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում պարտություն կրեց Նորայր Հախոյանը:

82 կգ քաշային կարգում, սակայն, բրոնզե մեդալ կարողացավ նվաճել Մաքսիմ Մանուկյանը: Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում հաղթանակ տոնեց իրանցի Սայեդ Մորադ Աբդվալիի նկատմամբ՝ հաղթելով 4;1 հաշվով;

Մանուկյանը առաջին մեդալն է բերում Հայաստանի հավաքականին աշխարհի առաջնության ժամանակ: