Հայաստանի Մ17 հավաքականը պատրաստվում է ընտրական մրցաշարին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի Մ17 հավաքականը պատրաստվում է ընտրական մրցաշարին



Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը Խորվաթիայում կկայանան Եվրոպայի Մ17 առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի մրցաշարի հանդիպումները:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի Մ17 հավաքականի մրցակիցներն են Խորվաթիայի, Իտալիայի և Անդորրայի հավաքականները:

Հայաստանի Մ17 հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`
Ռուբեն Մարտիրոսյան («Բանանց»), Էդգար Մանուկյան («Բանանց»), Ռուբեն Եսայան («Բանանց»), Գևորգ Տարախչյան («Բանանց»), Կորյուն Սեդրակյան («Բանանց»), Լևոն Տեր-Մինասյան («Լոկոմոտիվ»), Նորայր Նիկողոսյան («Լոկոմոտիվ»), Կարեն Նալբանդյան («Լոկոմոտիվ»), Ռոբերտ Բաղրամյան («Լոկոմոտիվ»), Ռոման Միքայելյան («Լոկոմոտիվ»), Սամվել Խանումյան («Ակադեմիա»), Ստեփան Սահրադյան («Ակադեմիա»), Արսեն Գալստյան («Ակադեմիա»), Գառնիկ Գևորգյան («Ակադեմիա»), Ստյոպա Մկրտչյան (Հայաստանի Մ16 հավաքական), Էդգար Թամազյան (Հայաստանի Մ16 հավաքական), Սպարտակ Հայրապետյան (Հայաստանի Մ16 հավաքական), Լևոն Դարբինյան («Շիրակ»), Ալբերտ Դարբինյան («Շիրակ»), Նարեկ Ալավերդյան («Արարատ-Արմենիա»):

Հոկտեմբերի 25-ի առավոտյան Հայաստանի Մ17 հավաքականը կմեկնի Խորվաթիա:
Հոկտեմբերի 27-ին մեր թիմը կխաղա Խորվաթիայի, հոկտեմբերի 30-ին՝ Իտալիայի, նոյեմբերի 2-ին՝ Անդորրայի հավաքականների հետ: