Ինչպես է Մեգգի Գրիգորյանը նշել ծննդյան օրը, և ովքեր են ներկա եղել
Դերասանուհին երեկույթի համար ընտրել էր բալետի պարուհու ոճը՝ թեթև և եթերային կերպարում էր: Հագուստի առումով մի քիչ ավելի կրեատիվ է փոձել գտնվել: Մտահղացումն իրենն էր, իսկ իրականացնելու հարցում օգնեց ընկերուհու մայրը՝ Մարինե Թունյանը, ով ԱՄՆ-ում բավականին հայտնի դիզայներ է, աշխատում է Oscar de la renta-ի, Castello D՛oro-ի հետ:
Երեկույթին ներկա էին Մեգգիի ամենամտերիմ և հարազատ մարդիկ, ինչպես նաև շոու բիզնեսի կոլեգա-ընկերները՝ Արմինկան, Արման Աղաջանյանը, «Դեմք շոուի» տղաները, Նարեկ Մակարյանը, երգչուհի Լիլի Բաղդասարյանը, Գոռ Եփրեմյանը, ովքեր, ի դեպ, իրենց կատարումներով Մեգգի օրը կրկնակի տոն են դարձրել. Իսկ երեկույթի ամենավերջում բոլորին շոկի ենթարկեց Մեգգիի լավ ընկեր Արամ Mp3-ը, ով այդ օրերին ԱՄՆ-ում էր:











