Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը լուսանկարներում
Մեծն շանսոնյեի հոգեհանգստի արարողության մեկնարկին հնչել են Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը: Շառլ Ազնավուրի աճյունը հուշահամալիրի բակ է դուրս բերվել «Դլե Յաման»-ի հնչյունների ներքո՝ դուդուկի կատարմամբ, որից հետո ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Աշխարհահռչակ հայի հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:















