Բեն Ավետիսյանը՝ «Էլենի օրագիրը 2»-ում նկարահանվելու մասին
Բեն Ավետիսյանի ստեղծագործական կյանքում սկսվել է նոր էտապ։ «Կենտրոն» հեռուստաընկերության «Երևի» հեռուստասերիալում իր կերպարային գծի ավարտից հետո դերասանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում։
«Ներկայանում եմ Միկայի կերպարով, ով ևս ուսանող է ու մյուսների հետո սովորում է համալսարանում։ Պրոբլեմատիկ երիտասարդ է, ով ինչ-ինչ պատճառներով հայտնվել է բանտում ու մոտ 2 ամիս բացակայել դասերից, հետո նորից վերադառնալով՝ սկսում է բոլորին անհանգստացնել։ Միակ ինչ-որ առումով բացասական կերպարն է ու համով չարաճճիություններ է անում։ Պետք է ասեմ, որ նա, միանշանակ, տարբերվում է իմ մարմնավորած նախորդ կերպարներից։ Այստեղ ավելի շատ աշխատելու տեղ կա, ու գունային գամման ավելի շատ է»։






