Հայկական շոու բիզնեսում դեռ իրավիճակ չի փոխվել. Ինչո՞ւ են բոլորը լռում կապանցի երգչի մասին, ով Հայաստանը պատվով է ներկայացնում «Նոր ալիք» մրցույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկական շոու բիզնեսում դեռ իրավիճակ չի փոխվել. Ինչո՞ւ են բոլորը լռում կապանցի երգչի մասին, ով Հայաստանը պատվով է ներկայացնում «Նոր ալիք» մրցույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Նոր ալիք» մրցույթի ցուցադրման իրավունքները արդեն մի քանի տարի է, ինչ չեն գնում հայկական հեռուստաընկերությունները, բայց այս տարի այդ մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից Գևորգ Հարությունյանը ցնցող արդյուքնների է հասել։ Եթե չեմ սխալվում նման արդյունքներ չեն արձանագրել նույնիսկ հայ հայտնի երգիչները, ովքեր երբևէ Հայաստանը ներկայացրել են այդ մրցույթում։

Գևորգը՝ Կապանցի երիտասարդը, արդեն երկու մրցութային փուլ է փայլուն կատարումներով է հանդես գալիս։ Երկու մրցութային օրերի արդյունքում նա առաջատար դիրքերում է՝ ռուս հայտնի ու խստապահանջ աստղերի կողմից ամենաբարձր գնահատականներ ստանալով։

Հարց է առաջանում, թե ինչու՞ են բոլորը լռում այս ամենի մասին, միգուցե՞ խնդիրը այն է, որ նա հայտնի չէ, կամ նրա մասնակցությունը «չեն պեչատել» հայ շոիբիզնեսի «հայրերը» կամ նախանձը թույլ չի տալիս, որ մեր աստղերը գոնե հրապարակեն տեսանյութերը, որոնք ներկայացնում են երիտասարդի հաղթանակները։