Մանրամասներ «Славянский базар» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ՝ Վովա Աթանեսյանի նշանադրությունից. Իրադարձությունների գլխապտույտ շրջադարձների արդյունքում զույգի մոտ ամեն բան դասավորվել է այլ կերպ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«Աշխատանքի բերումով գտնվում էի Երևանյան լավագույն ռեստորաններից մեկում, որտեղ էլ ես հանդիպեցի այն մեկին, ով դարձավ իմ կյանքի ուղեկիցը: Եվ 6 ամիս ընկերություն անելուց հետո որոշեցինք մեր հարաբերությունները էլ ավելի ամրապնդենք և նշանադրվենք»:
Սիրո խոստովանությունը առաջինը արել է Վովան այն էլ յուրահատուկ վայրում և ոչ ավանդական եղանակով.
«Միջոցառման ժամանակ աչքի ընկնլով դրական, համեստ, հասարակ և անկեղծ կողմերով, նա արժանացավ իմ կողմից համակրանքի: Ամիսներ անց Բելառուսիայի Վիտեպսկ քաղաքում տեղի ունեցած «Славянский базар» երգի ամենամյա մրցույթ փառատոնի ժամանակ էլ հայտնեցի իմ զգացմունքների մասին»:
Նշանադրության օրը պատահական չի ընտրվել այդ օրը ունի իր յուրահատուկ խորհուրդը.
«Մեր նշանադրության արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 21-ին հենց այն նույն վայրում որտեղից էլ սկիզբ էր առել մեր սերը: Ինչպես բոլոր ավանդական առիթներին , այդպես էլ մեր առիթին, մեր ուրախությունը մեզ հետ կիսեցին հարազատ մարդիկ և ընկերները»,- ասաց Վովը ում համար սերը՝ երկու հոգու միջև եղած հարգանքն է, վստահությունն ու հավատը, ինչու չէ նաև կախվածությունը:
«Մեզ մոտ իրադարձությունների գլխապտույտ շրջադարձների արդյունքում ամեն բան դասավորվել է շատ արագ և մենք արդեն ամուսիններ ենք»:
Վովա Աթանեսյանը կյանքի կարևորագույն այս օրվա լուսանկարները առաջինը վստահել է EXCLUSIVElife.am-ին:
Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները՝ Վովա Աթանեսյանի անձնական արխիվից










