Հայաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ում կներկայացնի L.E.V.O.N-ը` համանուն երգով - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ում կներկայացնի L.E.V.O.N-ը` համանուն երգով



Հայաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում կներկայացնի L.E.V.O.N-ը` համանուն երգով:

Հաղթողը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի կողմից և հեռուստադիտողների քվեարկությամբ։

Հիշեցնենք, որ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում ՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն Հանրային հեռուստաընկերության կայքում (քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով):