Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը
Երգարվեստում երկարատև լռությունից հետո երգչուհի Հասմիկ Կարապետյանը նախորդ տարի վերադարձավ նոր տեսահոլովակով, սակայն դրան հաջորդեց ամուսնու աշխատանքի բերումով Կանադա մեկնելն ու Հասմիկը կրկին լռեց։ Այս օրերին Հասմիկը նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որը նվիրված է դստերը` Տաթևին։
Դեռ Կանադայում գտնվելու ամիսներին երգչուհին մեծ ցանկություն ուներ Հայաստանում նկարահանել իր փոքրիկին նվիրված երգի տեսահոլովակը: Այս տեսահոլովակում հանրությունն առաջին անգամ կտեսնի Տաթևի դեմքը, քանի որ մինչև այս Հասմիկը դստերը ցույց էր տալիս որոշակի շղարշի տակ։







