Հայրենիքը սիրող դիզայներ Գեղամ Շեորոյանը ծննդյան օրը հպարտությամբ է նշում Երևանում

Սեպտեմբերի 14-ին դիզայներ Գեղամ Շերոյանի ծննդյան օրն է:
Շերոյանը ծննդյան օրը սկսել և կավարտի ընկերների հետ նշելով այս մասին EXCLUSIVElife.am-ին տեղեկացրեց դիզայները:
Օրվա հերոս՝ մեր լավ ընկերը ծննդյան այս տարեդարձը նախընտրել է անցկացնել հանգիստ և հարազատ միջավայրում: Արդեն մեկ տարուց ավել Հայաստանում մշտական բնակություն հաստատած դիզայները ճոխությունների հետև չի ընկել, քանի որ ըստ իրեն հարստությունը և թանկը այն է ինչ այսօր իր կողքին կա. ընտանիքը, մտերիմները և ընկերները:
Գեղամ Շերոյանը այսօր դարձավ 27 տարեկան:
Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ




