«Շանթ»-ի եթերում մեկնարկեց «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«Էլենի օրագիրը 2»-ում հեռուստադիտողն իր սիրելի հերոսներին կտեսնի նորովի՝ ավելի հասուն ու կայացած: Փոփոխությունները ոչ միայն սյուժետային են, այլև արտաքնապես: Սերիալի ստեղծագործական թիմը նոր էնտուզիազմով ու ոգևորությամբ է գործի անցել: Նրանք արել են ամեն ինչ «Էլենի օրագրի» տրամադրությունն ու մթնոլորտը պահպանելու համար: Նոր սյուժեի հիմքում հերոսների ուսանողական կյանքն է՝ լի հետաքրքրություններով ու դժվարություններով: Հիմնական դերասանական կորիզը պահպանված է՝ Էդգար Իգիթյան, Իննա Խոջամիրյան, Սիսիան Սեփանյան, Մարինկա Խաչատրյան, Միկա Ղափլանյան, Հասմիկ Խոջյան, Հովակ Գալոյան, Նելլի Խերանյան: Նրանց միացել են նոր դեմքեր՝ Վարուժան Մարգարյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Սարգսյանը, Անելյա Գուբրյանը և այլք:











