«Ցանկալի փեսացու լինել չլինելու հարցը արդեն պարզված է: Ես միայն նրա փեսացուն եմ». Դերասան Սեյրան Մովսիսյանը ծննդյան անակնկալների և անձնական կյանքի մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ցանկալի փեսացու լինել չլինելու հարցը արդեն պարզված է: Ես միայն նրա փեսացուն եմ». Դերասան Սեյրան Մովսիսյանը ծննդյան անակնկալների և անձնական կյանքի մասին


Դերասան Սեյրան Մովսիսյանի այս տարվա ծննդյանս օրը, առանձնահատուկ տեղ գրավեց իր կյանքում EXCLUSIVElife.am-ի հետ ունեցած բացառիկ զրույցում ասաց Սեյրան Մովսիսյանը։ Սա դերասանի առաջին անգամն էր, որ այն անցկացնում է սիրելիիս հետ միասին: Ծննդյան օրվա մեկնարկը եղել է հենց սիրելիի հետ:

«Օրը դեռ չսկսած ստացա նամակ, որի հեղինակը ընկերուհիս էր: Նամակում տրված էր ցուցումներ, որոնք պետք է կատարեի 23.30-ից մինչև 00։00, հենց սա էր առաջին անակնալը, որի վայրը ՍԲ. Զորավոր եկեղեցին էր, որը համարվում է մեր սիրո պատմության խորհրդանիշը: Անակնկալները շարունակվեցին տանը, որտեղ հավաքվել էին ընկերներս, հարազատներս: Շնորհակալ եմ օրս անմոռանալի դարձնելու համար»։

Խոսելով երազանքների և ցանկությունների մասին՝ Սեյրանը ասաց.
«Երազանքներով երբեք չեմ ապրել, և երբեք չեմ ասել ՝ «երազում եմ որ...» արտահայտությունը: Իհարկե ունեմ շատ նպատակներ, որոնց մի մասը կատարվել է, մի մասի կատարման համար ժամանակ է անհրաժեշտ»։

Այն հարցին արդյոք հնարավոր է ծննդյան հաջորդ տարեդարձը նշելիս արդեն լքած լինել ցանկալի փեսացուների շարքը: Սպասենք Ձեր և Ձեր ընտրյալի ամուսնությանը առաջիկայում Սեյրանը ասաց.
«Բնականաբար սիրով կառուցված հարաբերությունների տրամաբանական ավարտը ամուսնությունն է, իսկ թե երբ կլինի մեր կյանքի ամենաերջանիկ օրը....դրա մասին չեմ ցանկանում խոսել: Ցանկալի փեսացու լինել չլինելու հարցը արդեն պարզված է: Ես միայն նրա փեսացուն եմ»։

Տոնական այս օրը նաև խոսեցինք մի փոքր գործնականի մասին.
«Շատ են հարցնում, թե երբ եմ երեւալու էկրաններին, ինչ սերիալներում եմ հանդես գալու: Խոսելով գործնականից ասեմ, որ ամբողջ ուժերս ներդրել եմ թատրոն՝պատրաստվում եմ մեծ պրեմերայի, որը հաստատ հաջողություններ է ունենալու»։















Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները՝ Սեյրան Մովսիսյանի անձնական արխիվից