«Նոր ալիք-2018». Գեւորգ Հարությունյանը մրցութային երկու օրերից հետո առաջին տեղում է
Սոչիում շարունակվում է «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթը: Հայաստանը ներկայացնող Գեւորգ Հարությունյանը երգեց «Կյանք եւ պատերազմ» ֆիլմից նույնանուն երգը եւ ստացավ 100 միավոր, բոլոր մրցավարները Գեւորգին 10 միավոր տվեցին:

Գեւորգը ստացավ 200 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատարը: Մասնակիցներն այսօր հանգստանում են, իսկ վաղը մրցույթի եզրափակիչ օրն է:
Հիշեցնենք, որ առաջին մրցղույթաքյին օրը Գեւորգը երկրորդ տեղը զբաղեցրեց, հիանալի կերպով կատարելով LP-ի Lost on you հիթը՝ նորովի մատուցելով այն:





