Ջուսը նոր տեսահոլովակի և սպասելիք նորությունների մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջուսը նոր տեսահոլովակի և սպասելիք նորությունների մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



Երգչուհի Ջուսը նոր տեսահոլովակ է նկարահանել։ Ջուսը տեսահոլովակի մանրամասները և գաղտնիքները առաջինը վստահել է՝ EXCLUSIVElife.am-ին։



Տեսահոլովակի ռեժիսորը՝ Արայիկ Համբարձումյանն է, ում հետ երգչուհին առաջին անգամ է աշխատում, օպերատորը՝ Արթուր Մելքոնյանն է։

,,Տեսահոլովակիս վրա աշխատել է՝
 Artmelo production-ը իր մեծ թիմով։ Տեսահոլովակի համար կարվեց գեղեցիկ զգեստ, որը 1950-ականների ոճով, որի մոդելավորման հեղինակը՝ Լուսինե Մելքոնյանն է։ Ինչպես միշտ այս անգամ ևս իմ կերպարը ստեղծեցին շատ մեծ պրոֆեսիոնալներ, որոնց հետ ես աշխատում եմ երկար տարիներ ովքեր ինձ միշտ նորովի են ներկայացնում դա ոճաբան-վարսահարդար Սերժ Հարությունյանն է և դիմահարդար Մերի Հարությունյանն,,- մեզ հետ զրույցում ասաց՝ Ջուսը։

Իսկ թե ինչով է պայմանավորված այս երգի ընտրությունը Ջուսը ասաց՝
«Երգը կոչվում է «Երևան» և նվիրված է Երևանի 2800 ամյակին, որը կկայանա այս տարի: Երգի հեղինակն է շատ տաղանդավոր երգահան Աղասի Գևորգյանը, ում հետ ես արդեն երկրորդ անգամ եմ աշխատում: Առաջին երգը դա շատ ուժեղ «Հայաստան» երգն է, որը ունի նաև տեսահոլովակ: Գործիքավորումը կատարվեց Գագիկ Վարդանյանի կողմից, ով երգին տվեց ուրախ և պարային շունչ: Երգի մեջ կա նաև իմ սիրելի հայկական գործիքներից մեկը՝ դհոլը, որը նվագեց Հովո Հակոբյանը, ում Դուք կտեսնեք նաև «Երևան» տեսահոլովակում: Տեսահոլովակում կլինեն նաև Հովո Հակոբյանի փոքրիկ աշակերտները, որոնք շատ վառ ձևով կատարեցին իրենց աշխատանքը:»

Մեր խնդրանքով Ջուսը փոքրիկ բացահայտում արեց՝ ներկայացնելով տեսահոլովակը.
«Տեսահոլովակում ես ներկայանում եմ լրիվ ուրիշ՝ ինձ համար նոր կերպարներով: Դրանք շատ կանացի են, ուրախ և շքեղ: Ես ուզեցի, որ թե տեսահոլովակում, և թե երգում անպայման լինի դհոլը, քանի որ թե տեսահոլովակը, թե երգը շատ դինամիկ են և ռիթմը ինջ համար շատ կարևոր է: Տեսահոլովակում կհանդիպեք նաև հայտնի մարդկանց: Մի խոսքով սպասեք պրեմիերային՝ այս ամիս և կստանաք բավական մեծ հաճույք թե երգից, թե տեսահոլովակից: Այս երգը իրոք նորություն է ինձ համար, և ես կարծում եմ այն ստացվեց հիանալի:» 

Ջուսը EXCLUSIVElife.am-ին բացառիկ մանրամասներ ներկայացրեց 2019-ի սպասելիք նորություններից՝
«Կլինեն իհարկե նոր երգեր, նոր ձայնագրություններ, որի տեսահոլովակները արդեն իմ երկրպագուները կդիտեն 2019 թվականին: Իսկ այս տարի՝ հոկտեմբերի 14-ին Համազգային թատրոնում կկայանա մեծ Armenian Golden Star Music Awards մրցանակաբաշխությունը, որտեղ ես կստանամ երկու մրցանակ, իսկ թե ինչ մրցանակ կիմանաք հոկտեմբերին: Այնպես որ ինձանից միշտ սպասեք նորություններ և անակնկալներ:»




















Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները՝ Ջուսի անձնական արխիվից