Ինչպես է անցնում «Ֆուլ Հաուս 2»-ի նկարահանումները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես է անցնում «Ֆուլ Հաուս 2»-ի նկարահանումները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


«Արմենիա TV»-ի եթերում հոկտեմբերից կմեկնարկի «Ֆուլ հաուս 2» նախագիծը։ Սիթքոմի նկարահանումներն արդեն մեկնարկել են։ Նախորդ տաղավարն ամբողջությամբ քանդվել է, կառուցվել են նոր տաղավարներ։

Այս անգամ հեռուստադիտողը չի տեսնի Անի Երանյանին, որը գործունեություն է սկսել Մոսկվայում։ Սիթքոմի մյուս հիմնական անդամները` Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգոր Դանիելյանը, Մարջան Ավետիսյանը, Գարիկ Սեփխանյանը, Քրիստինա Եղոյանն ու Մոսո Կարապետյանը կշարունակեն ներկայանալ հեռուստադիտողին։

Թիմին են միացել դերասաներ Աղաս Մանուկյանը, Լևոն Սարգսյանն ու Շողեր Թովմասյանը։ «Սթեդ-ափ»–ից հայտնի Աղաս Մանուկյանը կմարմնավորի Մուշեղի վարորդին։ Լևոնը կմարմնավորի Զառայի եղբորը։ Ըստ սցենարի՝ իրենք նույն հորից, տարբեր մայրերից են։ «Ֆուլ հաուս 2»–ն ունի նոր լոկացիա` գեղեցկության սրահ, որտեղ կաշխատի Շողեր Թովմասյանը։ Շողերի կերպարը նախատեսված է մի եթերաշրջանի համար, Աղասի և Լևոնի կերպարային գծերը երկարաժամկետ են։





 


Լուսանկարները՝ life.tert.am