«Անկա շոու» հաղորդավարության և լրագրության ստուդիան հայտարարում է ընդունելություն սիրողական և պրոֆեսիոնալ դասընթացների համար - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Անկա շոու» հաղորդավարության և լրագրության ստուդիան հայտարարում է ընդունելություն սիրողական և պրոֆեսիոնալ դասընթացների համար



«Ռադիո Ջան»-ի ռադիոհաղորդավարուհի՝ Անկա Սարիբեկյանը գեղեցիկ անակնկալ է պատրաստել՝ ռադիոսիրահարների համար: Ռադիոհաղորդավարուհին հայտարարում է՝
«Անկա շոու» հաղորդավարության և լրագրության ստուդիայի ընդունելություն սիրողական և պրոֆեսիոնալ դասընթացների համար։ 
Մեզ հետ զրույցում Անկան ասաց, որ դիմողները ստուդիայում հնարավորություն կունենան ծանոթանալ հաղորդավարության գաղտնիքներին՝ ձայնի մշակման, կսովորեն եթերային խոսք և հաղորդումների պատրաստում։

Դիմողներին կսովորեցնեն պրակտիկ լրագրողական աշխատանք՝ տեսական գիտելիքների և գործնական հմտությունների հիման վրա։

Կլինեն հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն Ձեզ։

Եթե Դուք 12-ից 100 տարեկան եք և Ձեր երազանքն է դառնալ հաղորդավար կամ լրագրող, ապա զանգահարեք /096, 093/ 41-31-87 հեռախոսահամարին: