Էվա Խաչատրյանն անկեղծացել է - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էվա Խաչատրյանն անկեղծացել է



Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը:

Էվային շատերն ընկալում են որպես ինքնավստահ և ուժեղ մարդու, սակայն դերասանուհին անկեղծանում է, որ շատ հաճախ է հայտնվում դեպրեսիայի մեջ: Ասում՝ կարողանում է ինքնուրույն և որոշ ժամանակ անց դուրս գալ այդ հոգեվիճակից: Դերասանուհին կյանքում շարժվում է «լինել անկոտրուն» կարգախոսով և առաջիկայում պատարստվում է մարմնին դաջվածք անել հենց այդ գրությամբ:


-Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
-Շտապողականությունը, ներողամտությունն ու հիշաչար չլինելը:



-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։
-Կարծում եմ՝ հենց շտապողականությունը: Կուզեի ավելի շատ կշռադատել ինչ-որ քայլ անելուց առաջ: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ յոթ չափիր , մեկ կտրիր: Շտապողականությունս դրսևորվում է ամեն տեղ, բացի մասնագիտական գործունեությանս տիրույթից: Հավանաբար, միայն դա կփոխեի, մնացած ամեն ինչից շատ գոհ եմ :):

-Իսկ ինչի՞ց եք շատ վախենում և անհաղթահարելի համարում ե՞ք այդ վախը։
-Վախենում եմ ծնողներիս կորստից: Ինքս մահից չեմ վախենում, բայց հարազատներիս կորստից չափից շատ վախենում եմ և դա անհաղթահարելի վախ է:

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։
-Կուզեի մաթեմատիկայից ֆանտաստիկ ուժեղ լինել, ինչն ինձ մոտ դպրոցական տարիներից այդքան էլ լավ չի եղել:

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։
-Կուզեի մարդկանց մտքերը կարդալու կարողություն ունենալ:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։
-Կեղծավորությունը և երկերեսանիությունը, որ կարող են մեկ վայրկյան ժպիտ պարգևել անմիջապես հետո թանձր ատելություն բաց թողնել:

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։
-Մենակ մնալու հնարավորություն, գրեթե, չեմ ունենում: Դա միայն վարելու ընթացքում է լինում՝ երբ մի տեղից մյուսն եմ գնում: Այդ ընթացքում ստեղծագործում եմ , մտածում դերերիս մասին, կառուցում եմ օրս: Որոշումներս էլ, սովորաբար, մեքենայի մեջ՝ վարելու ըթնացքում եմ կայացնում: Մնացած դեպքերում ես մենակ մնալու հնարավորություն չունեմ. կա՛մ գործընկերներիս հետ թատրոնում եմ, կա՛մ նկարահանման հրապարակում, կա՛մ տանը հայրիկի ու մայրիկի հետ: Իրականում չեմ էլ սիրում մենակություն: Ես տեսակով շատ էքսցենտրիկ եմ ու շարժուն: Գուցե դեպրեսիվ շրջաններում ունենամ առանձնանալու ցանկություն: Շատ հաճախ և բավականին խորն եմ հայտնվում դեպրեսիաների մեջ, բայց որ ասեմ շատ երկար եմ մնում այնտեղ, կստեմ: Կարողանում եմ ինքնուրույն, առանց որևէ մեկի միջամտության դուրս գալ այդ վիճակից: Պարզապես դրա համար պետք է որոշակի շրջան, որպեսզի հաղթահարես այդ խնդիրները, ցավը, որ քեզ հասցրել է դրան: Դա ընդամենը ժամանակի հարց է:






-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։
-Ամեն մանրուք՝ ավելորդ հարցը, մի քանի անգամ նույն հարցը կրկնելը: Ցավոք, մեր մասնագիտությունը շատերիս բերում է նևրոտիկ դաշտ: Անծանոթ միջավայրում կարողանում ես քեզ տիրապետել, բայց հարազատների միջավայրում այդպես չի ստացվում: Ես շատ շուտ բորբոքվում եմ հատակպես ինձ հարազատ մարդկանց ներկայությամբ:

–Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:
-Ջուր, արև, ծով: Դա միակ տեղն է, որտեղ ես ներդաշանակություն եմ գտնում և իսկապես լիցքաթափվում եմ: Բաց եմ թողնում բոլոր բացասկան էներգիաները և ինձ նորածնի պես եմ զգում: Իսկ ընդհանարպես սիրում եմ ֆիլմեր դիտել, սպորտով զբաղվել:

–Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։
-Իհարկե ունեցել եմ, ինչպես յուրաքանչյուր մարդ, բայց չեմ ցանկանա պատճառը նշել: Դա կյանքի սովորական ռիթմ է: Ինձ կարող է շատ ցավեցնել մտերիմ մարդու վարքագծի փոփոխությունը իմ նկատմամբ:



-Ափսոսանքի զգացողություն հաճախ եք ունենում և ինչի՞ համար ամենից շատ ափսոսում:
-Հաճախ չեմ ափսոսում: Երբեմն մտածում եմ որոշ բաներ այս կամ այն կերպ կարող էի անել, բայց դրանք խորը հարցեր չեն, որոնք կուզեի շտկել: Արածներիս համար երբեք չեմ զղջում:

-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։
-Ամեն ինչ: Օրինակ՝ գյուղ այցելելը կարող է ինձ համար նոր դաշտ ստեղծել մի հետաքրիքր բան ստեղծագործելու համար կամ ինչ-որ հետաքրքիր իրադարաձություն: Ես ընդհանարպես տնտղող եմ իմ տեսակով: Սիրում եմ զննել քաղաքը, որտեղ ապրում եմ, մարդկանց, երևույթներ: Նույնիսկ բացասական շատ երևույթներ կարող են որպես դերասան ինձ ստիպել դրանք վերցնել ու կիրառել ամսնագիտական դաշտում: Ամեն բան կարող է ոգեշնչել, նույնիսկ ցավն ու դավաճանությունը:

-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։
-Երբեք չէի ուզի լինել քաղաքական գործիչ:


Նյութի աղբյուրը` Tert.am Life