Նունե Եսայանի նոր՝ «Ես ուզում եմ» տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նունե Եսայանի նոր՝ «Ես ուզում եմ» տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ



Երգչուհի Նունե Եսայանի և նրա երկրպագուների համար երեկ կրկնակի տոն էր. նա նշում էր ծննդյան 49-ամյակը և ներկայացնում իր նոր՝ «Ես ուզում եմ» տեսահոլովակը: Փակ ցուցադրությանը ներկա էին երգչուհու կոլեգաները, ընկերները և երկրպագուները, ովքեր եկել էին երգչուհու նկարով շապիկներով: Տեսահոլովակի նկարահանման ամբողջ գործընթացով զբաղվել էր Factory Production-ը:

«Քանի որ վերջին շրջանում կոլեգաներիս հետ սկսել եմ ավելի շատ վիրտուալ շփվել, որոշեցի տարեդարձս նշել նրանց հետ, չնայած շատերը հիմա քաղաքում չեն: Երեկոյի անակնկալներից մեկն էլ նոր տեսահոլովակն է, ունեմ նոր ձայնագրած երգեր, որոնք կունենան տեսահոլովակ: Քանի որ տարեդարձս է, ես ստեղծագործական թիմին խնդրեցի, որ հասցնեն տեսահոլովակը, իսկ վերջնական տարբերակը հեռուստադիտողը կտեսնի մի քանի օրից: Այս երգն իմ պատանեկության ամենասիրելի երգերից է, որը հիմա կարծես վերածնվեց: Դպրոցական տարիներիս շատ էի սիրում Հարութ Փամբուկչյան, Փոլ Բաղդադյան․ իմ հասակակիցները նրանց երգերի տակ են մեծացել»,- պատմում է երգչուհին:

Նունեի տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, իսկ Factory Production-ի հետ Նունեն վերջին ժամանակահատվածում աշխատում է․ «Արթուրի հետ, իհարկե, սա մեր առաջին համագործակցությունն է, բայց ես հրավիրել եմ նաև բոլոր այն ռեժիսորներին, ում հետ տարիների ընթացքում համագործակցել եմ՝ Հրաչ Քեշիշյան, Հրանտ Մովսիսյան, Հրանտ Վարդանյան»: