Ինչ է սպասվում դիզայներ Գեղամ Շերոյանի և «Արմենիա Վայն»-ի համագործակցությունից - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ է սպասվում դիզայներ Գեղամ Շերոյանի և «Արմենիա Վայն»-ի համագործակցությունից



Դիզայներ Գեղամ Շերոյանը սեպտեմբերից նորությունով հանդես կգա: Մեզ հետ զրույցում Շերոյանը ասաց, որ այս անգամ համագործակցում է Հայաստանի լավագույն գինու գործարաններից մեկի` «Արմենիա Վայն»-ի հետ:

«Համագործակցելով «Արմենիա Վայն»-ի հետ կլինի վերնաշապիկների,  բաժակների, աքսեսուարների գեղեցիկ հավաքածու, որի հեղինակը ես եմ: Սա կվաճառվի գործարանում գործող խանութ սրահում» -. ասաց նա հավելելով, որ ներկայացված ապրանքները լինելու են ձեռքի աշխատանքներ:

Ներկայացվող ապրանքների հեղիկնակը Գեղամն է, նկարիչը` Թագուհի Մարկոսյանը:

Նշված ապրանքները կլինեն վաճառքում սեպտեմբերի մեկից, իսկ ցանկացողները կարող են կատարել անհատական պատվերներ ըստ իրենց ցանկության:
Գեղամ Շերոյանը ասաց, որ սա աշնան սկզբի առաջին կարևորագույն աշխատանքներից է, կլինեն այլ նորություններ ևս, սակայն դրանց մասին դիզայները դեռ չցանկացավ խոսել: