Ինչպես է անցել Վարդուհի Ալեքսանյանի ծննդյան օրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես է անցել Վարդուհի Ալեքսանյանի ծննդյան օրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



«Grand Stage Dance» դպրոցի հիմնադիր, մանկավարժական գիտությունների թեկնածու, սպորտային պարերի բազմակի չեմպիոն` Վարդուհի Ալեքսանյանն օրերս նշեց ծննդյան տարեդարձը: Այս առիթով EXCLUSIVElife.am-ը շնորհավորել է դերասանուհուն և զրուցել կարևորագույն այս օրվա մասին:

«Օրը սկսվեց ջերմ ընտանեկան շնորհավորհանքներով շարունակվեց ընկերական շրջապատում, ավարտվեց սաներիս ժպտացող աչքերով` ջերմորեն պատրաստած նվերներով»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ամենահիշարժան տարեդարձին՝ Վարդուհին ասում է.
«Ամեն տարի յուրովի է անցնում, ամենահիշարժանը դեռ առջևում է»...
Վարդուհին իրեն երջանիկ է համարում։ Անում է այն ինչ սիրում է և սիրում է այն ինչ անում է։

Այն հարցիս արդյոք մեծանալուց չեք վախենում զրուցակիցս ասաց.
«Ես ինձ երիտասարդ եմ համարում․․․ Իմ տեսակով կենսուրախ մարդ եմ։ Իմաստուն է դարձնում տարիները,  բայց մեծանալ դեռ չեմ պատրաստվում»,-ասում է նա և վերջում հավելում. Ապրել ներկայով և շնորհակալ լինել պահի համար...:

Իսկ ծննդյան օրվա տորթը փչելիս անձնական նպատակ եմ մտապահել։ 



Նյութը` Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները` Վարդուհի Ալեքսանյանի անձնական արխիվից